Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք է հաստատվել:
Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2227-ի, որոնցից 1369-ը արդեն առողջացել է:
Հայտնի է, որ կորոնավիրուսի 152 նոր դեպքից 90-ը կապված է Աջարիայի հետ, 15-ը` Քութաիսիի դպրոցի, 15-ը` Ինգուրի հիդրոէլեկտրակայանի, 17-ը` հիվանդի հետ շփման, իսկ 4-ը` ներմուծված դեպքերի հետ:
5882 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 390-ը` հիվանդանոցում:
Այս մասին տեղեկանում ենք netgazeti.ge կայքից:

