Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1547 նոր դեպք, ապաքինվել են ևս 1131-ը։
Այս մասին հայտնում են կառավարական StopCov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 319266 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 298807։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4245 պացիենտներ, որոնցից 18-ը՝ վերջին օրվա ընթացքում։