Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1852 նոր դեպք

Հարևան Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1852 նոր դեպք, ապաքինվել են ևս 1696 պացիենտ։

Այս մասին հայտնում են կառավարական StopCov.ge հատուկ կայքից։

Նշվում է, որ վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 7 դեպք։

Առայսօր Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով հիվանդացության 42579 դեպք, որոնցից ապաքինվել են 26800-ը։ Մահվան ելքով է եղել դեպքերից 342-ը։

Ամենաթարմ