Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2401 նոր դեպք, ապաքինվել են ևս 2289-ը, գրանցվել է մահվան 20 նոր դեպք։
Այս մասին տեղեկացնում են կառավարության StopCov.ge կայքից։
Նշվում է, որ Վրաստանում առայսօր գրանցվել է COVID-19-ի 49218 դեպք, որոնցից ապաքինվել են 33459-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել է 401 պացիենտ։

