Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4233 նոր դեպք, ապաքինվել են ևս 1934-ը։
Այս մասին տեղեկանում ենք Stopcov.ge կառավարական կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 432903 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 390827-ը։
Մինչ այս հիվանդությունից մահացել են 5948 պացիենտներ, որոնցից 38-ը՝ վերջին օրվա ընթացքում։