Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1092 նոր դեպք, ապաքինվել են ևս 775-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov,ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 355368 դեպք, որոնցից լիակատար ապաքինվել են 341103-ը։ Հիվանդությունից մինչ այս մահացել են 5083 պացիենտներ, որոնցից 23-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում։