Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 5914 նոր դեպք, ապաքինվել են ևս 3316-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 496376 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 432506-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 6532 պացիենտներ, որոնցից 49-ը վերջին 24 ժամերի ընթացքում։
