Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 616 նոր դեպք, ապաքինվել են ևս 268-ը։
Այս մասին տեղեկացնում են կառավարական StopCov.ge հատուկ կայքից։
Վրաստանում առայսօր գրանցվել է COVID-19-ի 281761 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 273167 պացիենտներ։ Մինչ այս հիվանդությունից մահացել է 3778 մարդ։

