Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 848 նոր դեպք, ապաքինվել են ևս 1231-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge Հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 388329 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 366250-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 5566 պացիենտներ, որոնցից 15-ը անցած օրվա ընթացքում։