Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. կա ձերբակալված

Ամենադիտվածներ

ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 72 զինծառայողի անուն

Հուլիսի 16-ին գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած ու զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացած պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ դեպքը տեղի էր ունեցել՝ ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, որի արդյունքում էլ արձակվել էր կրակոցը։

Քրգործը հարուցվել է քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։

Նշվում է, որ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա-ն:

Ըստ աղբյուրի՝ քրգործով նախաքննությունը շարունակվում է:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ