Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք, ապաքինվել են ևս 580-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական StopCov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 259209 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 250289-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 3208 պացիենտներ, որոնցից 14-ը՝ անցած օրվա ընթացքում։