Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 26 նոր դեպք, առողջացել են ևս 5-ը։
Այս մասին տեղեկացրել է Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան։
Նա նշել է, որ այս պահի դրությամբ Վրաստանում գրանցվել է 783 դեպք, որոնցից առողջացել են 605-ը։ Մահացածների թիվը 12 է։