Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է կես միլիոնին

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2236 նոր դեպք, ապաքինվել են ևս 3146-ը։

Այս մասին տեղեկանում ենք Stopcov.ge կառավարական հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 450149 դեպք, որոնցից լիակատար ապաքինվել են 403762-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 6128 պացիենտներ, որոնցից 44-ը վերջին օրվա ընթացքում։

Ամենաթարմ