Սթիվ Կարելը բացահայտել է «Գրասենյակ» (The Office) հայտնի սիթքոմի ստեղծման դժվարին ուղին՝ նշելով, որ պիլոտային թողարկումը հանդիսատեսի կողմից բացասական արձագանքի է արժանացել: Էմի Փոլերի «Good Hang» փոդքաստի ժամանակ Կարելը հայտնել է, որ այն ժամանակ NBC-ի պատմության մեջ ամենացածր վարկանիշ ունեցող պիլոտային թողարկումն է եղել, որն ընդունվել է ոչ միայն անտարբերությամբ, այլև ակտիվ մերժմամբ:
Հիմնական խնդիրը բրիտանական օրիգինալ տարբերակի հետ մշտական համեմատություններն էին, ինչի պատճառով հանդիսատեսը ամերիկյան տարբերակը համարում էր ընդօրինակում: Կարելը նաև հիշել է, որ այդ ժամանակ իր գործընկերները՝ այդ թվում Փոլ Ռադը, թերահավատորեն էին մոտենում շոուի հաջողությանը և խորհուրդ չէին տալիս մեծ հույսեր կապել նախագծի հետ: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում սերիալը ձեռք բերեց սեփական ինքնությունը և դարձավ հեռուստատեսության պատմության ամենահաջողված կատակերգական նախագծերից մեկը:

