Կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Նինոծմինդա քաղաքի Սամեբա գյուղում։
Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի Սեյսմիկ ծառայությունից։
Նշվում է, որ այս անգամ երկրաշարժը եղել է 3,4 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորությամբ։
Նախորդ երկրաշարժը այս տեղանքում գրանցվել էր օգոստոսի 17-ին։
