fbpx
Աշխարհ

«Վրաստանը չի զիջի Դավիդ Գարեջին »․ բողոքի ակցիա Թբիլիսիի կենտրոնում

Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, երեկ տեղի է ունեցել ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» պրոռուսական կուսակցության բողոքի ակցիան ՝ ընդդեմ հնագույն Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ զարգացող իրադարձությունների:

Կուսակցության ներկայացուցիչների խոսքերով՝ ակցիայի հիմնական նպատակն է ցույց տալ Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որ երկրի բնակչությունը չի պատրաստվում հանձնել Դավիդ Գարեջին: Բացի դրանից՝ «Հայրենասերների դաշինքը» պահանջել է հետաքննություն կատարել նախորդ կառավարության ընթացքում Սահմանազատման հանձնաժողովի աշխատանքում և դատապարտել մեղավորներին՝ հիմնականում Սաակաշվիլիին ու նախկին կուսակիցներին:

Կուսակցության ակտիվիստ Դավիթ-Թարխան Մոուրավին նախկին և ներկա իշխանություններին մեղադրել է հայրենիքի դավաճանության ու տարածքներ հանձնելու մեջ։

«Ադրբեջանը մեր ռազմավարական դաշնակիցն է , սակայն դա չի նշանակում, որ նրանց որևէ բան կներենք ու ինչ-որ բան կտանք: Դավիթ Գարջին Վրաստանն է: Սաակաշվիլին վաճառեց այդ տարածքները: Ահա՝ 1995 թվականի հունիսի 13-ի Ադրբեջանի և Վրաստանի պետական ​​հանձնաժողովների արձանագրությունը, որտեղ գրված է, որ Վրաստան-Ադրբեջան սահմանը պետք է որոշվի ըստ 1932-ի քարտեզի: Նախ՝ Սաակաշիլին 2007թ․ հայտարարեց, որ Ալիևի հետ պայմանավորվել են, որ Գարեջիի բարձունքները կհանձնեն նրանց: Ով է նա, որ ազգի փոխարեն նման որոշումներ կայացնի…

Ի գիտություն մեր և Ադրբեջանի իշխանությունների՝ ոչ մի քառակուսի հող չենք զիջի: Այս կառավարությունը նախորդների նման վաճառում է մեր տարածքները: Նրանք 6 հեկտար տարածք նվիրեցին Թուրքիային, թեև չեն խոստովանում դա։ Կառավարությունը պետք է հասկանա, որ մենք չենք նահանջի և ոչ մեկին ոչինչ չենք զիջի»,- հայտարարել է կուսակցության ակտիվիստ Դավիթ-Թարխան Մոուրավին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ