Վրաստանը հաղթել է ՄԻԵԴ-ում Rustavi 2-ի դեմ հարուցված գործը

Հրապարակող՝

138122

Ամենադիտվածներ

Վրաստանը Ստրասբուրգի ՄԻԵԴ-ում հաղթել է ընդդիմադիր Rustavi 2 ՀԸ-ի դեմ հարուցված գործը: Ստրասբուրգի դատարանը հանել է Rustavi 2 ՀԸ-ն նախկին սեփականատիրոջը վերադարձնելու գործով Վրաստանի Գերագույն դատարանին սահմանած արգելքը: Դատարանն իր որոշումը բողոքարկելու 3 ամիս է տվել, որից հետո ՀԸ-ն օրենքով կվերադարձվի նախկին սեփականատիրոջը՝ գործարար Կիբար Խալվաշին:

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին ՄԻԵԴ-ի որոշումը համարել է պետության լիակատար հաղթանակ:

«Rustavi 2-ում խոսքի ազատությունը կպահպանվի, իսկ Գվարամիան (ներկայիս սկանդալային տնօրենը) կհեռանա»,- հայտարարել է միջազգային ատյաններում դատը հաղթած Rustavi 2 ՀԸ-ի նախկին սեփականատեր Կիբար Խալվաշին: Նրա որոշմամբ` իր փաստաբան Պաատա Սալիան կնշանակվի Rustavi 2 ՀԸ-ի գլխավոր տնօրեն:

«Ես չեմ պատրաստվում փոխել խմբագրական քաղաքականությունը: Խոսքի ազատությունը երաշխավորված կլինի: Չեմ միջամտի Rustavi 2-ի լրագրողների մասնագիտական ​​գործունեությանը: ՀԸ-ում փոփոխությունները կվերաբերեն միայն մեկ մարդու՝ Նիկա Գվարամիային։ Նա, որ իրականում նշանակվել է իմ ընկերության ղեկավարած ռեժիմի կողմից, չի կարողանա շարունակել աշխատել ընկերության համար` ոչ որպես լրագրող, առավել ևս ՝ ոչ որպես գլխավոր տնօրեն»,- ասված է Խալվաշիի հայտարարության մեջ: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Rustavi 2 ՀԸ-ի լրագրողները կաջակցեն իրեն այդ հարցում:

Ամենաթարմ