Ծագումով հայ ռուս մարզիկ Դավիթ Ավանեսյանը իր ինստագրամյան էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ նա իր մարզիչի հետ առավոտյան վազք է իրականացնում:
Ավանեսյանի մարզիչը հայերեն բարևել է իր սանի հետևորդներին:
«Всем Барев»,- գրել է բռնցքամարտիկը:
Ավանեսյանն իր հետևորդներին տեղեկացրել է, որ հետաքրքիր վազք է ունեցել առավոտյան:
Դավիթ Ավանեսյանը դեկտեմբերի 12-ին Բարսելոնում կմասնակցի գոտեմարտի, որտեղ պետք է պաշտպանի իր չեմպիոնական տիտղոսը, որը ստացել է 2019-ի մարտին:
https://www.instagram.com/p/B5sMishjjdi/