Սոչիում այսօր կայանալու է Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դրա ընթացքում քննարկվելու է երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվում է բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի հետ ինտեգրման: Ակցիայի մասնակիցների թիվը մի քանի հարյուր է: Նրանք փողոց են դուրս եկել բելառուսական դրոշներով և «Կեցցե´ Բելառուսը» վանկարկումներով:
Ցուցարարները Անկախության պողոտայի երկայնքով կազմել են նաև կենդանի շղթա:
Բողոքի ակցիան համաձայնեցված չէ տեղի իշխանությունների հետ: