Վստահ եմ՝ Դեմբելեն կմնա Բարսայում․ Սիսոկո

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն նշել է, որ ֆուտբոլիստը ոչ մի րոպե չի մտածել ակումբից հեռանալու մասին։

«Նա իրեն շատ լավ է զգում ակումբում, չնայած եվրոպական մեծ թիմերի հետաքրքրությանը, նա ցանկանում է երկարաժամկետ հաջողության հասնել։ Ցավոք, վնասվածքը ժամանակավորապես հնարավորություն չի տա խաղալ Ուսմանին, բայց դա չի ազդում նրա հաջողության ծարավի վրա:

Համոզված եմ, որ նա հնարավորինս սեղմ ժամկետում կվերադառնա, որպեսզի պատասխանի այն քննադատությանը, որը վնաս է հասցնում իր իմիջին։ Վստահ եմ, որ նա կմնա «Բարսայում» և կկրի ակումբի գույները», – ասել է Սիսոկոն:

Ամենաթարմ