Վարձավճարով «Ջենոայում» հանդես եկող «Ինտերի» ֆուտբոլիստ Անդրեա Պիամոնտին նշել է, որ «Ինտերն» իր երազանքների ակումբն է։
«Սա լուրջ քայլ էր ինձ համար: Միլանյան ակումբում քիչ էի խաղում և որոշեցի փոխել թիմային գրանցումս:
Այդուհանդերձ, «Ինտերը» իմ երազանքների ակումբն է: Վստահ եմ՝ մի օր կվերադառնամ այնտեղ», – Պիամոնտիի խոսքերը փոխանցում է Sky Italia-ն: