Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ սահմանին տիրող լարվածության մասին։
Նա հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին։
Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հետ սահմանին լարվածությունը չափազանց մեծ է ու դա վտանգավոր է մայրցամաքի համար։
Նա նշել է, որ Ռուսաստանն անվտանգային երաշխիքների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ին ու սպասում է ուղիղ պատասխանի՝ մտագությունների մասով։
Պեսկովը նաև դժգոհել է, որ, իր խոսքով, ԱՄՆ-ն դեռևս ապացույց չի ներկայացրել՝ ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման ժամկետների մասով հայտարարության վերաբերյալ։

