fbpx
Առողջապահություն

Ինչո՞վ են վտանգավոր կալորիաների դեֆիցիտով խիստ դիետաները

Եթե ​ կալորիակաների դեֆիցիտի վրա հիմնված սննդակարգի հետևել, ապա մարդու օրգանիզմում սննդանյութերի պակաս կսկսի նկատվել: Արդյունքում մարդու մաշկը կթուլանա։ Այսպիսի հայտարարություն է արել ֆիթնես մարզիչ Յանա Լոգվինան, գրում է solenka.info-ն։

Մասնագետը խորհուրդ է տալիս կազմել սննդակարգը՝ կախված օրվա ընթացքում ծախսվող էներգիայից։ Սննդակարգը պետք է բաղկացած լինի ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների ճիշտ հարաբերակցությունից։

Սննդաբանը խորհուրդ է տվել հատուկ հավելվածներ օգտագործել։ Նա կոչ է արել մարդկանց ֆիզիկապես ակտիվ վիճակում լինել։

Ընդ որում, Լոգվինան պարզաբանել է, որ ամեն օր ավելորդ հյուծիչ մարզումները վնասակար են։ Մարդու համար շաբաթական մինչև չորս եռանդուն պարապմունքը բավարար է։ Մասնագետը նաև կոչ է արել չմոռանալ մերսման մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ