Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Ամենադիտվածներ

Հունվարի 27-ին՝ ժամը 16:31-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում բախվել են «Kia Sorento» մակնիշի (վարորդը՝ Գ. Պ.՝ ծնված 1990 թ.) և «Toyota RAV4» մակնիշի (վարորդը՝ Լ. Պ.՝ ծնված 1981 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Toyota RAV4» ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Մ. (ծնված 1973 թ.), Մ. (ծնված 2009 թ.) և Դ. (ծնված 2011 թ.) Գ.-երը տեղափոխվել են Ապարանի ԲԿ:

Փրկարարները «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայի արգելափակված ուղևորին՝ Ս. Օ.-ին (ծնված 1980 թ.), դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և ավտոմեքենայից մոտ 2 մ հեռավորության վրա ընկած մյուս ուղևորի՝ Լ. Ս.-ի դին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

 

 

Ամենաթարմ