Մայիսի 17-ին, ժամը 06:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ա․ Չ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

