fbpx
Հասարակություն

Վթար Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում. տուժածների թվում կան օտարերկրացիներ

Հունվարի 29-ին՝ ժամը 22:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենան վարորդը` Տ. Մ. դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղևորները (Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացիներ Ջեմ Մարկ Անդրադան, Քուեյնա Անդրադան և Ջյունե Ռամորես) հոսպիտալացվել են «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ