fbpx
Հասարակություն

Վթարային ջրանջատում Արարատի և Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-20:00-ն, կդադարեցվի Գորիս քաղաքի Նոր Կյանք, Սարգսյան, Սաթյան, Բակունց, Մամիկոնյան, Խորենացի, Սյունիք և Անկախություն փողոցների, Արևշատ, Վանքի Տափ, Արեգունի, Սալքար և 6-րդ թաղամասերի, 5-րդ թաղամասի 1-8 շենքերի, Յոլյան նրբանցքների, ինչպես նաև Հարզիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Քարաշեն, Հարթաշեն, Իշխանասար, Հացավան, Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր գյուղերի, Տաթևեր ճոպանուղու և հարակից զինմասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 30-ին՝ ժամը 10:00-21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հնաբերդ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Նորաշեն, Վերին Արտաշատ, Այգեզարդ, Այգեպատ, Գինևետ, Նոր Ուղի, Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Սիսավան, Արալեզ, Ոսկետափ, Վանաշեն, Արարատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ