fbpx
Աշխարհ

Warner Bros. կինոստուդիան կարող է ֆիլմ նկարել «Ռիչարդ արքան» վերնագրով

Warner Bros. կինոստուդիան կարող է «Ռիչարդ արքան» վերնագրով ֆիլմ նկարահանել թենիսիստուհիներ Վինուս և Սերենա Ուիլյամսների հոր՝ Ռիչարդի մասին: Նրան կմարմնավորի Ուիլ Սմիթը: Այդ մասին մարտի 18-ին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը:

Նրա տվյալներով՝ կինոնկարը նկարահանելու իրավունքի հավակնորդների թվում են Paramount Pictures, TriStar, MRC Higher Ground Productions կինոստուդիաները, ինչպես նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային ու նրա կնոջը՝ Միշելին պատկանող Higher Ground Productions կինոստուդիան, որը բազավորված է հոսքային տեսանյութերի Netflix ընկերության հարթակում: Ֆիլմի նկարահանումների վրա պլանավորվում է ծախսել 60 մլն դոլար: Այդ գումարը, ինչպես պարզաբանում է հանդեսը, ներառում է ոչ միայն Սմիթի, սցենարիստի և պրոդյուսերի հոնորարները, այլև հեղինակային իրավունքներով նկարահանումների արժեքը: Ֆիլմի ռեժիսորները կդառնան Թիմ և Թրևոր Ուայթները, որոնք հանդիսականներին ծանոթ են այնպիսի կինոնկարներով, ինչպիսիք են «Թուխ ասպետը. լեգենդի վերածնունդը» (2012 թ.), «9/11. Երկվորյակ աշտարակները» (2006 թ.), «Ինգրիդը մեկնում է Արևմուտք» (2017 թ.) և «Գաղտնի դոսյե» (2017 թ.) ժապավենները: Սցենարը վստա

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ