Netflix-ի հոսքային հարթակը չորեքշաբթի օրը պաշտոնապես հայտնել է Wednesday-ի երկրորդ սեզոնի մասին։ Այս մասին ծառայությունը հայտնել է YouTube-ում կարճ թիզեր հրապարակելով։
Երկրորդ սեզոնի թողարկման ամսաթիվը չի նշվում: «Ավելի շատ տառապանքներ են սպասվում», – ասվում է Netflix-ի թիզերի հայտարարության մեջ:
Ֆիլմի պրեմիերան կայացել է Netflix-ում նոյեմբերի 23-ին։ Սերիալը պատմում է Մարտիսիայի և Գոմես Ադդամների դստեր մասին, ով ունի անսովոր ունակություններ, և նրա՝ դպրոցում հարմարվելու փորձերի մասին։ Նախագծում նկարահանվել են Գվենդոլին Քրիստին, Քեթրին Զիտա-Ջոնսը, Լուիս Գուսմանը, Քրիստինա Ռիչին, Ռիկի Լինդհոմը և Էմմա Մայերսը։