Նոր հնարավորություն Wear OS 3-ով աշխատող խելացի ժամացույցների սեփականատերերի համար։ Նրանք շուտով կկարողանան դրանցով ձայնային զանգեր կատարել իրենց WhatsApp-ի միջոցով: Այս մասին հայտնում է 9to5google պորտալը։ Նորամուծությունն արդեն հայտնաբերվել է Samsung Galaxy Watch 4 և 5 ժամացույցներում մեսենջերի բետա տարբերակում։
Նշվում է, որ դեևս չկա առանձին WhatsApp հավելված խելացի ժամացույցների համար։ WhatsApp-ին մուտքի զանգերին օգտատերը կկարողանա պատասխանել ժամացույցից և շփվել զրուցակցի հետ։