Windows 7-ը այլևս տեխնիկական աջակցություն չի ստանա Microsoft-ից

Ամենադիտվածներ

Երեքշաբթի օրվանից դադարեցվել է 2009 թվականի հոկտեմբերի 22-ին թողարկված Windows 7-ի տեխնիկական աջակցությունը և թարմացումը։ Այս մասին տեղեկացրել է Microsoft ամերիկյան ընկերությունը։

«10 տարի հետո Windows 7-ի տեխնիկական աջակցությունը դադարեցվում է հունվարի 14-ից։ Մենք գիտակցում ենք, որ անցումը կարող է ուղեկցվել դժվարություններով և ցանկանում ենք աջակցություն ցուցաբերել խորհուրդներ տալով, թե ինչ պետք է անել հետո, և պատասխանել տեխնիկական աջակցության դադարեցման մասին հարցերին»,-նշված է հաղորդագրությունում։

Համակարգիչները, որոնց վրա տեղադրված է Windows 7 համակարգ, կշարունակեն գործել, բայց Microsoft-ը տեխնիկական աջակցություն չի ցուցաբերի և թարմացումներ չի թողարկի։ Ընկերությունը խորհուրդ է տվել Windows 7-ի օգտատերերին ստեղծել ֆայլերի և լուսանկարների պատճեններ OneDrive ամպային սերվիսի օգնությամբ և օգտագործել Windows 10 օպերացիոն համակարգը։

Ամենաթարմ