fbpx
Ժամանց

Բրիտանիայի թագուհին նշել է, որ ինքը հարգում է Սասեքսի դքսի և դքսուհու ցանկությունը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ընդունելի է համարել Սասեքսի դքսի և դքսուհու ցանկությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարրին և Մեգանը բոլորի համար անսպասելիորեն հրաժարվել են իրենց՝ որպես թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունների կատարումից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Թագուհին Սանդրինգհեմյան պալատում հավաքել է թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ քննարկելու արքայազն Հարրիի և Մեգանի ապագա դերը։

«Չնայած այն բանին, որ մենք կգերադասեինք, որ նրանք մնային թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ, մենք հարգում և հասկանում ենք նրանց ցանկությունն ապրելու ավելի անկախ կյանքով ու ըստ որում մնալու մեր ընտանիքի կարևոր մասը»,-ասված է հայտարարության մեջ:

Հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել անցումային շրջանի շուրջ, որի ընթացքում Սասեքսի դուքսը և դքսուհին ժամանակի մի մասը կանցկացնեն Կանադայում, իսկ մյուս մասը՝ Բրիտանիայում: Թե որքան կտևի այդ շրջանը, հայտնի չէ:

«Իմ ընտանիքը պետք է լուծի բարդ հարցեր, առջևում դեռ շատ աշխատանք կա, սակայն ես խնդրեցի, որ վերջնական որոշումներն ընդունվեն մոտակա օրերի ընթացքում»,-նշված է հայտարարությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ