2025-2026 թթ. ձմռան կանխատեսումները մասնագետների կողմից

Հրապարակող՝

,

World_Meteorological_Organization

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսումները 2025-2026 թվականների ձմռան վերաբերյալ։ Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանները 2025 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր շարունակել են մնալ միջինից բարձր։ Հատկապես տաքացել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասը, իսկ հասարակածային գոտում օդի ջերմաստիճանը փոքր-ինչ նվազել է։ Չնայած այս անոմալիաներին՝ օվկիանոսի և մթնոլորտի միջև պահպանվել են թույլ Լա Նինյային բնորոշ փոխազդեցությունները, որոնք արտահայտվել են տեղումների անոմալիաներով։

Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2025-2026 թվականների ձմռանը ծովի մակերևույթի ջերմաստիճանների անոմալիաները կթուլանան՝ համապատասխանելով Լա Նինյայի թույլ ազդեցության պայմաններին։ Սպասվում է, որ Խաղաղ օվկիանոսի արևմտյան շրջանում օդի ջերմաստիճանը կմնա միջինից բարձր՝ պահպանելով արևելք-արևմուտք ուղղությամբ ջերմային հակադրությունը։ Տեղումների աճ է կանխատեսվում Հյուսիսային Ամերիկայի հյուսիսում, Կենտրոնական Ամերիկայի հարավում, Կարիբյան ավազանում, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայում և Հյուսիսային Ասիայում։

Ամենաթարմ