Արշակ Սրբազանի շուրջ զարգացումները

Ամենադիտվածներ

Արշակ Սրբազանի շուրջ զարգացումները

Այսօր Արշակ Սրբազանը մամուլի ասուլիս է հրավիրել՝ պարզաբանելու համար իր շուրջ ընթացող զարգացումները։ Վերջին շաբաթների ընթացքում համացանցում տարածվեցին Սրբազանին վերաբերող ոչ պատշաճ տեղեկություններ, որոնք մեծ արձագանք գտան հասարակության շրջանում։ Քննչական կոմիտեն այս առնչությամբ քրեական վարույթ էր հարուցել և պարզաբանում տարածել՝ հաստատելով որոշ տեղեկություններ։

Դրանից հետո համացանցում հայտնվեց եպիսկոպոսների դիմումի տեքստը, որտեղ նրանք պահանջում են կաթողիկոսից հեռացնել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից և սառեցնել նրա լիազորությունները։ Այս իրադարձությունները մեծ ուշադրություն են գրավել հասարակության և եկեղեցական շրջանակներում։ Արշակ Սրբազանը իր ասուլիսի ընթացքում անդրադարձել է այս հարցերին՝ նշելով, որ իր կյանքում չունի արած բաներ, որոնց համար ամաչի, և որ վերագրումները, որոնք կատարվում են իր հասցեին, բացարձակապես կապ չունեն իր կենսագրության հետ։ «Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բայց այն վերագրումները, որ կատարում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կենսագրության հետ։ Իհարկե դրանք կեղծիք են և սուտ են»,- նշել է նա։

Արշակ Սրբազանը նաև անդրադարձել է քաղաքական իրավիճակին՝ նշելով, որ 2018 թվականից ի վեր ունեցել է վերապահումներ ՀՀ քաղաքական գործընթացների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ 2020 թվականին կորցրած Արցախը և ազգային համերաշխության պառակտումը պայմանավորված են իշխանության վարած քաղաքականությամբ։ «Այդ անձը, այդ իշխանությունը չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանան»,- հայտարարել է նա։ Արշակ Սրբազանը նաև նշել է, որ իր դիրքորոշումներից հետո իրեն հրավիրել են ԱԱԾ, սակայն որևէ սպառնալիք չի կարող ստիպել նրան գործել իր համոզմունքների դեմ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ