Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է իր առաջիկա մենամարտի մասին:
«Ցանկանում եմ մենամարտ անցկացնել հնարավորինս մեծ համալիրում: Կարծում եմ՝ «Գազպրոմ Արենա»-ն լավ տարբերակ է: Ես շատ եմ ցանկանում մենամարտ անցկացնել այդտեղ»,- ասել է Նուրմագոմեդովը:
Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտում ռուս մարզիկը մրցեց ամերիկացի Դասթին Պուարյեի հետ և պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը:
Սպասվում է, որ Խաբիբ Նուրմագոմեդովի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնը: