fbpx
Սպորտ

Խաչանովը, Ցիցիպասն ու Օժե-Ալյասիմը անհամբերությամբ սպասում են China open-ին

Ռուսաստանի և Հունաստանի առաջին ռակետներ Կարեն Խաչանովը և Ստեֆանոս Ցիցիպասը, ինչպես նաև Կանադայի երկրորդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմը կմասնակցեն Պեկինի մրցաշարին։ Այս մասին տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքը։

«Բազմաթիվ սպորտային միջոցառումների եմ մասնակցել Չինաստանում։ Ես սիրում եմ խաղալ այստեղ, սիրում եմ Չինաստանի մշակույթը։ Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենալու Պեկինի կենտրոնական կորտում կրկին խաղալու»,-նշել է Խաչանովը։

Ցիցիպասը նշել է, որ որոշում է կայացրել աշնանը այս մրցաշարին մասնակցելու։ Հույն թենիսիստի նշում է, որ ինքը բազմաթիվ լավ պատմություններ է լսել Չինաստանի մասին ու անհամբերությամբ է սպասում մրցաշարին։

Օժե-Ալյասիմը առաջին անգամ է խաղալու Պեկինում․

«Անհամբերությամբ եմ սպասում China Open-ում իմ առաջին մրցաշարին։ Կտեսնվենք հոկտեմբերին»,-թենիսիստի խոսքերն է մեջբերում China Open-ի պաշտոնական կայքը։

Նշենք, որ մրցաշարը անցկացվելու է սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 6-ը Պեկինում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ