Այսօր` հուլիսի 28-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 7 մյուսների գործով դատական նիստին, որպես մեղադրյալ անցնող Յուրի Խաչատուրովի նոր թարգմանչի՝ գործում ներգրավելու հարցը քննարկվեց։
Խաչատուրովը հայտնեց, որ դեմ է այդ թարգմանչին, քանի որ կասկածներ ունի, որ Վարդուհի Շահինյանն ու քննիչը մտերիմ հարաբերություններ ունեն:
«Երբ ես գնացի հարցաքննության, նա արդեն այնտեղ էր, այնպիսի տպավորություն էր, որ իրենց միջև մտերիմ հարաբերություններ կան, իրար վաղուց են ճանաչում: Ես ուզում եմ թարգմանիչ, որին ես հավատում և մի փոքր վստահում։ Ես հասկանում եմ, որ դատարանի համար դա բավարար չի, բայց քննչական մարմնի կողմից նա ուղարկված է։ Ես չեմ կարող ապացուցել, բայց ես վստահ եմ դրանում որպես մարդ» ,- նշեց Խաչատուրովը։
Վարդուհի Շահինյանը դատարանին վստահեցրեց, որ զուտ գործնական հարաբերություններ ունի: