Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն

Հրապարակող՝

Զիդանը խոսել է հետաձգված Էլ Կլասիկոյի մասին. ավելի լավ է ՝ լռեմ

Ամենադիտվածներ

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին։

«Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է դրել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ