Խավիեր Տեբատը հայտնել է մրցաշարը սկսելու հավանական ժամկետների մասին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հույս է հայտնել, որ Իսպանայի առաջնությունը կվերսկսեն ապրիլին:

«Ցանկանում ենք մրցաշրջանի հերթական տուրի հանդիպումներն անցկացնել ապրիլի 23-ին: Վատագույն դեպքում մրցաշրջանը կվերսկսվի մայիսի 14-ին:

Նախագահը ենթադրում է, որ եթե կարողանան 10 օրվա մեջ անցկացնել 4 հանդիպում, արդյունքում հնարավոր կլինի մրցաշարը ավարտել ճիշտ ժամանակին:

Ավելի վաղ Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հայտնել էր, որ երկրում ֆուտբոլային առաջնությունները հնարավոր կլինեն վերսկսել մայիսի 3-ից:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել կամ դադարեցվել են շատ առաջնություններ:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Ամենաթարմ