Այսօր որոշ խաղաքարտեր կբացվեն բրյուսելյան հանդիպումից հետո: Չեմ կարծում, որ այս փուլում Հայաստանն ու Ադրբեջանն այնքան ինքնուրույնություն ունեն, որ կարողանան ԵՄ առաջարկներին ընդառաջ գնալ՝ թռնելով Ռուսաստանի գլխից, բայց միևնույն ժամանակ նաև չունեն այնքան համարձակություն ու կարողություն, որ մերժեն ԵՄ-ին: Հետևաբար կարելի է սպասել, որ հերթական համատեղ գեղեցիկ հայտարարությունը կանեն, որոշակի բացվածքով, հետո առանձին իրարամերժ հայտարարություններ կանեն բացվածքի մասով, հետո ռուսական կողմը կդրդի իրարամերժության խորացման, և որից դժվար թե Հայաստանն օգուտով դուրս գա:
Այս խաղը կտևի այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը կպարտվի Ուկրաինայում և շատ կթուլանա տարածաշրջանում:
Բայց դա երբեք մեր փրկությունը չի լինելու, այլ մեր փրկությունը միշտ եղել ու լինելու ենք մենք ինքներս: Մենք ենք թե մեր փրկիչը, թե մեր խաղաղապահը, թե մեր բանակը, թե մեր կապիտալը, թե մեր ինքնիշխանությունը, թե մեր անկախությունը:
Մենք գիտակցության պետք է գանք, որ եթե որևէ մեկի համար ռեսուրս ենք, հետևաբար նաև իրենց շահը պահելու համար մեզանից կախված են: Եվ եթե կամք ցուցաբերենք ներուժ գեներացնելու որոշակի ինքնուրույնության համար ու այս ընկալումի տարածման նպատակով, հետևաբար և՛ կսպասարկենք մեր շահերը, և՛ կկարողանանք պահանջել, որ մեզանից կախում ունեցողները առնվազն չհակասեն մեր շահերին:
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր