Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորություն կա

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորություն կա, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Կա խաղաղության հեռանկար, և ինչ-որ պահի այն կհայտնվի», – ասել է Մակրոնը՝ Հռոմում կայացած համաժողովի ընթացքում, որը նվիրված էր համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղիների որոնմանը։

«Եվ հստակ պահի, հաշվի առնելով, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, և երբ ուկրաինացի ժողովուրդն ու նրա առաջնորդները որոշեն պայմանները, հնարավոր կլինի խաղաղության համաձայնագիր կառուցել մյուս կողմի հետ»,- հավելել է Մակրոնը։

Պատերազմի սկզբից ի վեր Ֆրանսիան բազմիցս ընդգծել է Մոսկվայի հետ արևմտյան դիվանագիտական ​​ուղիները բաց պահելու կարևորությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի օրը առանձին հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուի, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ու Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ։

Ամենաթարմ