fbpx
Քաղաքականություն

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Շուշի քաղաքից հրաժարվելու հարցի՝ խաղաղ գործընթացի փաստաթղթերում ներառված լինելուն:

Հարց. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեր Շուշին: Ինչպես կմեկնաբանեք՝ որ փաստաթղթերում և ինչ ձևով է քննարկվել Արցախի Շուշի քաղաքի հանձնման հարցը:

Պատասխան. Հստակ նշեմ, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ