Հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք եւ ուշադրությունս գրավեց, որ այս տարի ոչ մի աղմուկ, ոչ մի աղաղակ չկա»:
Վարչապետը հիշարժան համարեց այս փաստը՝ հավելելով, որ չի հիշում նման բան, որ խաղաղի մթերման ժամանակ կառավարությունը սթրեսային և ցայտնոտային տեղեկատվություն չստանա:
«Ես բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սա շատ լուրջ հաջողություն է, հույս ունեմ, որ այդպես կշարունակվի: Սա պատահականություն չէ, կապված է այն գործողությունների հետ, որոնք ձեռնարկել ենք նախորդ տարվանից սկսած ՊԵԿ-ի միջոցով»,-հայտարարեց Փաշինյանը:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը խաղողի մթերման տվյալներ ներկայացրեց և ասաց, որ երեկվա դրությամբ մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղաղ, ինչը մոտ 37 տոկոսով ավելի է, քան նախորդ տարիների ցուցանիշներն են.
«Երեք խոշոր ընկերությունները մոտ 90 հազար տոննայի չափով եմ խաղաղ մթերել: Կոնյակի խաղողի մթերման միջին գինը կազմել է 150-155 դրամ, նախորդ տարի այդ գները 140-150 դրամ էին»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանրապես, տեսակետ կա, որ մեր վիճակագրության մեթոդաբանության և աղբյուրների հետ կապված մեծ աշխատանք կա անելու, որ ավելի ճշգրիտ արտահայտվի իրականությունը:
Ազգային վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն էլ ասաց, որ խաղողի մթերումների վիճակագրություն չի վարվել, և իրենք հավաքագրում են արտադրված գյուղմթերքը