Ղազախստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ 2022 թվականին այս երկիր մուտք է գործել Ռուսաստանի 1,66 միլիոն, մեկնել՝ 1,64 միլիոն քաղաքացի. նրանց մասին իշխանությունը լիակատար տեղեկատվություն ունի, նրանց բնակվելու հստակ վերահսկողություն է իրականացվում: Այդ մասին հայտարարել են Ղազախստանի ՆԳ նախարարության միգրացիոն ծառայության կոմիտեում:
Այդ հայտարարությունը կոմիտեն արել է «Ղազախստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների միգրացիայի մեծացման առնչությամբ»:
Գերատեսչությունը հավաստիացրել է, որ երկրում «գործում է միգրացիոն հսկողության բավականին արդյունավետ համակարգ, որն իրականացվում է Ղազախստանի Հանրապետությունում միգրանտների մուտք գործելու ու մնալու կանոնների, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետությունից նրանց մեկնելու և Միգրացիոն հսկողության իրականացման կանոնների հիման վրա, և որ օրենսդրության մեջ օտարերկրացիների այս երկրում գտնվելու կարգը հստակ կանոնակարգված է»:
«Վիճակագրության համաձայն, այս տարի Ղազախստան է մուտք գործել մոտավորապես 4,3 մլն օտարերկրացի, մեկնել է 4,1 միլիոնը, այդ թվում՝ մուտք է գործել Ռուսաստանի Դաշնության 1 մլն 660 հազար, մեկնել՝ 1 մլն 640 հազար քաղաքացի»,-ասվում է հաղորդագրության մեջ: