fbpx
Աշխարհ

Ղազախստանի նախագահ խոսել է երկրում տեղի ունեցած անկարգությունների հիմնական պատճառի մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե որն է Ղազախաստանում տեղի ունեցած անկարգությունների հիմնական պատճառը։

Նա նշել է, որ պատճառը հարուստների և աղքատների եկամուտների միջև անընդունելի անջրպետն է։

«Հարուստների և աղքատների միջև հակասությունը հասել է անընդունելի մակարդակի: Կոռուպցիայի ֆոնին, եկամտի այս շերտավորումը վառված լուցկու դեր խաղաց վառոդի տակառի համար, ինչն օգտագործեցին ահաբեկիչնեըը, զինյալներն ու նրանց թիկունքում կանգնած դավադիրները»,- ասել է նախագահը։

Ինչպես նախագահն է հավելել, նրանց անհրաժեշտ են իրական բարեփոխումներ, որոնք կհամապատասխանեն Ղազախստանի քաղաքացիների հավակնություններին և շահերին»,- հավելել է Տոկաևը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ