Ղազախստանը չեզոքություն է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության հարցում։ Երկիրը որոշել է չաջակցել կողմերից որևէ մեկին: Այս մասին Սենատի լիագումար նիստի շրջանակներում լրագրողներին հայտնել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Սուլթան Քամալետդինովը՝ փոխանցում են ղազախական լրատվամիջոցները:
«Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը Ղազախստանի հետ ոչ մի կապ չունի։ Հնարավոր վտանգի դեպքում Ղազախստանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանելու երկիրը»,- նշել է պաշտոնյան:
