ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում՝ հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Ռուսաստանի նախագահի հրավերով դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պակաս կարևոր, ոչ ֆորմալ հանդիպումը։ Մենք հույս ունենք, որ այն լրացուցիչ խթան կհաղորդի մեր համագործակցությանը»,- ասել է Լեբեդևը:
Նրա կարծիքով՝ ԱՊՀ երկրների ամրապնդվող համագործակցության ամենավառ ցուցանիշը պետությունների ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակով շփումների ակտիվացումն է։