Ստուգման առարկա են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր արարքները․ Արթուր Դավթյան

Ամենադիտվածներ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատերազմի պարտության հանգամանքները քննող քրեական գործերով հետապնդումներ կան, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների՝ հրաժարվելով տվյալներ հրապարակել։

Արթուր Դավթյանն անդրադարձել է ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հաղորդմանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հնարավոր դավաճանության մասին՝ նշելով, որ դրա հիման վրա հարուցվել է քրեական գործ։

«Ստուգման առարկա են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր արարքները՝ առանց բացառության, բոլոր անձանց արարքներին տրվելու են իրավական գնահատականներ», – ասել է գլխավոր դատախազը։

Ամենաթարմ