fbpx
Սպորտ

Կավանին նոր ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին, դուբլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռոմայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (6:2):

Կավանին եվրագավաթների (Չեմպիոնների լիգա և Եվրոպայի լիգա) մեկ խաղում 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստն է: Նա ռեկորդը սահմանել է 34 տարեկան 74 օրականում։

Այդ ցուցանիշով ուրուգվայցին գերազանցել է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու (31 տարեկան, 353 օրական) և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի (31 տարեկան, 262 օրական) ռեկորդները:

Այս մասին տեղեկանում ենք Opta-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ