Չինական Xiaomi ընկերությունը հայտարարել է Mi Watch «խելացի» ժամացույցների վաճառքի մասին: Այս ժամացույցները դեռ կվաճառվեն միայն Չինաստանում՝ 1299 յուանով (մոտ 90000 դրամ): Սա ընկերության պատմության մեջ առաջին «խելացի» ժամացույցի թողարկումն է: Այս մասին հայտնում է RBK-ն:
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ ժամացույցն ունի սենսորային էկարն՝ 1,78 մատնաչափ տրամագծով, այն զինված է 570 մԱ/ժ տարողությամբ կուտակիչով։ Մեկ անգամ լիցքավորումից հետո Mi Watch-ը կարող է աշխատել 36 ժամ։
Mi Watch-ում տեղադրված է Snapdragon Wear 3100 չիփսեթ, որը կարող է բջջային կապ և ինտերնետի արագ հասանելիություն ապահովել՝ ներկառուցված 4G մոդեմով։ Գաջեթում կա նաև NFC մոդուլ, որը թույկ կտա իրականացնել անլար վճարումներ։
Ժամացույց ունի նաև MIUI For Watch ծրագրային թաղանթ, որը թույլ կտա այն օգտագործողներին ժամերի վրա տեղադրել քառասուն հավելվա: Mi Watch-ը կարող է օգտագործվել նաև որպես որպես ֆիթնես-թրեքեր և քնի որակի հսկիչ (FIRSTBEAT ծրագիրը հավաքում է տեղեկություն օրգանիզմի վիճակի մասին), ինչպես նաև օգտագործել «խելացի» տան գաջեթների կառավարման համար։
